

Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-ի կողմից կազմակերպվեցին դասընթացներ Ակբա բանկի հաճախորդ հանդիսացող |Շիրակի մարզի ֆերմերային տնտեսությունների համար։ Ֆերմերները երկու հագեցած օրերի ընթացքում ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Դասընթացավարի կողմից ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրակացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։

Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր։ Կազմվեցին աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ստեղծեց իր բրենդը, ընտրեց մշակվող բարձրարժեք մշակաբույսը , ներկայացրեց մշակման տեխնոլոգիան և նորարարական միջոցառումները, իրացման ուղիները և եղանակները, արտադրանքի հնարավոր դիվերսիֆիկացիան և ակնկալվող եկամուտները ,սոցիալական և բնապահպանական պահանջների պահպանումը։

Ընթացքում դասընթացի մասնակիցները այցելեցին նաև Առափի համայնքում գտնվող տնտեսություններից մեկը, որտեղ մի քանի մշակաբույսերի օրինակով ծանոթացան մշակման առանձնահատկություններին և արդյունավետությանը։
Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։