

Նախքան Ձորաղբյուրի ուսուցման կենտրոն այցելելը ֆերմերները այցելեցին ՎԻՊԵԿՈ ընկերություն և ծանոթացան ընկերության գործունեությանը և արտադրանքներին ։

Յուրաքանչյուր խմբի ֆերմերները երկու հագեցած օրերի ընթացքում ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Դասընթացավարի կողմից ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրականացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։ Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր, որոնց ընթացքում ավելի ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները։ Դասընթացին մասնակցեց և իրենց ընկերության ծառայությունները ներկայացրեց EKO PLANT ընկերության ներկայացուցիչ Կարեն Մինասյանը։

Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։