

ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-ի կողմից Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ում կազմակերպվեցին դասընթացներ ԱԿԲԱ Բանկի հաճախորդ հանդիսացող Լոռու մարզի (մայիսի 27-28) և Գեղարքունիքի մարզի (հունիսի 17-18) ֆերմերային տնտեսությունների համար։


Յուրաքանչյուր խմբի ֆերմերները երկու հագեցած օրերի ընթացքում ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Դասընթացավարի կողմից ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրակացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։ Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր։ Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։