
2022թ-ի հունիսի 25-26-ին ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց բարձրարժեք մշակաբույսերի մշակության ուղղված երրորդ դասընթացը։ Այն նախաձեռնվել է ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից և նախատեսված է Բանկի հաճախորդ հանդիսացող երիտասարդ ֆերմերների համար։ ԱԿԲԱ ֆեդերացիան մեծ նշանակություն է տալիս երիտասարդ ֆերմերների կրթությանը ուղղված միջոցառումների շարունակական իրականացմանը։
Այս երկու հագեցած օրերի ընթացքում ֆերմերները ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրակացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։ Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր։ Դասընթացի ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։

