

ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-ի կողմից Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ում կազմակերպվեցին դասընթացներ ԱԿԲԱ Բանկի հաճախորդ հանդիսացող Արարատի մարզի ( ապրիլի 22-23), Արմավիրի մարզի (ապրիլի 29-30) և Արագածոտնի մարզի (մայիսի 13-14) ֆերմերային տնտեսությունների համար։

Յուրաքանչյուր խմբի ֆերմերները երկու հագեցած օրերի ընթացքում ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Դասընթացավարի կողմից ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրակացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։ Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր։ Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։

Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր։ Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։