ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախաձեռնությամբ նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցան Շիրակ -Արագածոտն, Վայոց Ձոր -Գեղարքունիք, Լոռի-Արարատ ԳՓՄՄ-ների խորհուրդների անդամների հանդիպումը, որի նպատակն էր իրականացնել այցելություններ նորարարական գյուղատնտեսությանը աջակցող տնտեսություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մարզերի խորհրդի անդամներին ճանաչելու միմյանց՝ հետագայում ավելի սերտ համագործակցելու համար։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախագահ Մարատ Հարությունյանը, ռեգիոնալ մենեջերներ Արմեն Բաղդասարյանը,Յուրիկ Գրիգորյանը, ԱԿԲԱ բանկի խորհրդի անդամ Հարություն Փախչանյանը։ Օրվա առաջին կեսին մասնակիցները այցելեցին ՎԻՊԵԿՈ ընկերություն, ծանոթացան ընկերության գործնեությանը, արտադրանքներին և դրանց կիրառմանը գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։
Երկրորդ մասում հանդիպումը շարունակվեց Ձորաղբյուրում գտնվող Կանաչ Ուսուցման Կենտրոնում, որտեղ այցելուները մանրամասն ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի մշակման առանձնահատկություններին։
Հանդիպման վերջում մասնակիցները քննարկումներ ունեցան ներկայումս իրենց մարզերում առկա գյուղատնտեսության հնարավորությունների, խնդիրների և ԱԿԲԱ Բանկի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի հետ ունեցած համագործակցությունների վերաբերյալ, ինչպես նաև կիսվեցին օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով և տպավորություններով։ Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը հակիրճ ներկայացրեց ԱԿԲԱ Ֆեդերացիայի գործնեության հիմնական ուղղությունները և առաջիկա անելիքները։ Իսկ ռեգիոնալ մենեջերների կողմից ներկայացվեց բանկային մի քանի նոր պրոդուկտներ, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների շինարարության աջակցության պետական ծրագրերին բանկի մասնակցության մասին։