Eng
clear
Խաղողագործության / սեղանի սորտեր/ և սառնարանային պահպանության վերաբերյալ դասընթաց Ուզբեկստանից ժամանած մասնագետի մասնակցությամբ

Ակբա Ֆեդերացիան, GIZ միջազգային ընկերությունը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, ինչպես նաև Արարատի խաղողագործների միությունը (նախագահ Արսեն Սիմոնյան)  համագործակցելով միմյանց  հետ՝  նախաձեռնել են  մի գործընթաց, որի նպատակն է Հայաստանում մշակվող և սառնարանային պահպանությունից հետո արտահանվող սեղանի սորտի խաղողագործության համար ստեղծել նոր հնարավորություններ։ Նախ օնլայն հանդիպումներ անցկացվեցին այդ ասպարեզում զգալի հաջողություններ գրանցած Ուզբեկստանը ներկայացնող մասնագետ Մումին Իսամմիդինովի հետ, պարզելու համար,  թե ինչ գործողություններ և ինչ հերթականությամբ պետք է իրականացվեն։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Իսամմիդինովին հրավիրել Հայաստան՝ դասընթացներ անցկացնելու համար։ Բայց նախքան այդ՝ հուլիս ամսին,  հարցումներ իրականացվեցին Արարատի և Արմավիրի մարզերի այդ ուղղությամբ մասնագիտացված մոտ 50 խաղողագործների հետ։ Սեպտեմբեր ամսվա սկզբին Մումին Իսամմիդինովը ժամանեց Հայաստան։ Սեպտեմբերի 2-ին և 3-ին դաշտային հանդիպումներ կայացան Արարատի մարզի Շահումյան, Վերին Արտաշատ համայնքներում  և Արմավիրի մարզի Արևիկ համայնքում։ Այս հանդիպումների ընթացքում Իսամմիդինովը ծանոթացավ խաղողի մշակության և պահպանման հայկական փորձին, բացահայտեց հիմնական թերությունները և խնդիրները,  տեղում խորհուրդներ տվեց մշակության և սառնարանային պահպանության վերաբերյալ։

Սեպտեմբերի 4-ին և 5-ին յուրաքանչյուր մարզում անցկացվեց մեկական դասընթաց։ Դասընթացի ընթացքում Իսամմիդինովը անդրադարձավ այս ասպարեզում մեծ առաջընթաց գրանցած ուզբեկական փորձին։ Տեսանյութերով և սլայդներով ներկայացվեցին այն խնդիրները,  որոնք առկա են եղել և այժմ լիովին հաղթահարվել են ուզբեկ արտադրողների կողմից։ Դասընթացավարը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է արտահանվող խաղողի որակը սկսվում բուն դաշտային և մշակության աշխատանքներից։ Այնուհետև խոսեց սառնարանային տնտեսության բարելավման և վերազինման անհրաժեշտության մասին։

 Դասընթացները անցան ակտիվ քննարկումների մթնոլորտում, մասնակիցները շատ հարցերի պատասխաններ ստացան և միաժամանակ արտահայտվեցին, որ իրենց համար կան շատ նորություններ, որոնց կիրառումը իրապես կնպաստի բիզնեսի զարգացմանը և առաջընթացին։ Մումին Իսամմիդինովը բարձր գնահատեց խաղողի  հայկական սորտերը  և հավաստիացրեց , որ անհրաժեշտ փոփոխությունները կատարելուց հետո հայ խաղողագործը կարող է հաջողություններ ունենալ արտահանման գործընթացում։ Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Իսամմիդինովը հաշվետվություն կներկայացնի կատարված ընդհանուր աշխատանքների և առաջարկությունների վերաբերյալ։ Այդ հաշվետվության հիման վրա