ԱԿԲԱ Ֆեդերացիայի ներկայացուցիչները ս.թ. հունիսի 25-ին այցելեցին Թբիլիսի՝ հանդիպելու Վրաստանի Ֆերմերների Ասոցիացիայի (GFA ) գլխավոր տնօրեն Թամար Թորիայի և Ծրագրերի ղեկավար Իլիա Կունչուլիայի հետ։ Վրաստանի ֆերմերների ասոցիացիան (GFA) հիմնադրվել է 2012 թվականին : Ներկայումս կազմակերպությունը համախմբում է շուրջ 4000 ֆերմերների ամբողջ Վրաստանում։ Ասոցիացիան հանդես է գալիս որպես օժանդակող կառույց կառավարության և ֆերմերների միջև: GFA-ի գործողություններն ու նախաձեռնություններն իրականացվում են նրա անդամների կողմից ընդունված մանդատի համաձայն:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ համագործակցության հնարավորությունները, գրանցված հաջողությունները և դրանց կիրառումը ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Բանկի հաճախորդ հանդիսացող ՎԻՊԵԿՈ ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Հակոբյանը և վաճառքի մենեջեր Վահե Շիրինյանը, որոնց ներկայացրած արտադրանքը շատ հետաքրքրեց վրացի գործընկերներին։
Այնուհետև այցելություն կատարվեց GFA -ի շահառու հանդիսացող տնտեսություն, որը զբաղվում էր խաղողի, խնձորի և կեռասի մշակությամբ։ Տեղում ծանոթացանք տնտեսության ձեռքբերումներին, GFA -ի հետ համագործակցությանը , ինչպես նաև առկա խնդիրներին։
Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեցին հետագայում նոր հանդիպումներ կազմակերպելու և փոխադարձ այցելությունների վերաբերյալ։