Eng
clear
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2025-ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ

Շարունակելով նախորդ տարիների գործնեությունը ՝ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ 2025թ-ի փետրվար ամսից սկսեց ֆերմերների համար նախատեսված դասընթացների անցկացման գործընթացը։

ԴԱՍԸՆԹԱՑ- ԿԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

Արդեն երկարատև համագործակցությունը Կանաչ Արահետ ՀԿ-ի հետ այս տարի նոր թափ է ստացել ։ Ձորաղբյուրի Կանաչ Ուսուցման Կենտրոնում  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանի կողմից անցկացվող դասընթացները ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս մասնակիցներին, այլև փոխում են կարծրատիպերը, օգնում մշակել նոր մոտեցումներ և գյուղատնտեսությանը վերաբերվել ոչ միայն բիզնեսի , այլ նաև Կայուն գյուղատնտեսության տեսանկյունից, այն է՝ հոգ տանել հողի, շրջակա միջավայրի , ինչպես նաև մարդկանց առողջության մասին։ Մարտ և ապրիլ ամիսներին թվով 4 դասընթացներ են անցկացվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի երիտասարդ ֆերմերների հետ։ Դասընթացները նաև նպաստում են նեթվորքինգի ընդլայնմանը ոչ միայն մարզերի ներսում, այլև մարզերի միջև։

ԴԱՍԸՆԹԱՑ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այս դասընթացը անցակցվում է "Մեղվաբուծության Դարբնոց" գիտակրթական կենտրոնի կողմից, որի հետ համագործակցությունը սկսել ենք այս տարի։ Ընկերության հիմնադիր-տնօրեն և դասընթացավար Տիգրան Սեդրակյանը ոչ միայն ներկայացնում է նորարար տեխնոլոգիաներ և մեթոդներ , այլև մասնակիցներին հնարավորություն է տալիս գիտելիքները զարգացնելու մեղվի մայրաբուծության, հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի և այլ ուղղություններում։

 Այս պահի դրությամբ երկու դասընթաց է անցկացվել Կոտայքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մեղվաբույծների մասնակցությամբ։

ԴԱՍԸՆԹԱՑ-ՏՈՀՄԱՅԻՆ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դասընթացների այս ուղղությունը նույնպես սկսել ենք այս տարվանից։ Համագործակցում ենք ԿՏ-ԱԳՐՈ ընկերության հետ , դասախոսական կազմը ( Տ.Չիթչյան, Կ.Կարապետյան, Զ.Փամբուխչյան) մասնակիցներին ներկայացնում է ՀՀ-ում ոչխարաբուծության հիմնական ցեղերի բնութագրումները / մթերատվություն, պահվածք և այլն/ , ինչպես նաև մանրամասն խոսում է ՀՀ ներկրվող նոր ցեղերի առանձնահատկությունների , Հայաստանի պայմաններում դրանց բուծման հնարավորությունների և արդյունավետ կազմակերպման մեթոդների մասին։ Փետրվար և ապրիլ ամիսներին անց է կացվել թվով 3 դասընթաց Հայաստանի բոլոր 10 մարզերի ֆերմերների համար։