Eng
clear
ԱԿԲԱ Ֆեդերացիա ՓԲԸ աջակցությամբ

Դասընթացավար Տիգրան Սեդրակյանին մասնակիցների կողմից նախ  ներկայացվեց տնտեսություններում առկա խնդիրները և ակնկալիքները դասընթացից։

Այնուհետև Սեդրակյանը ըստ օրակարգի անդրադարձավ մեղվաբուծության ներկա վիճակին, մեղվապահի հիմնական գործառույթներին , մայրաբուծության առավել արդյունավետ կազմակերպմանը և մի շարք այլ տեխոլոգիաներին՝ ընթացքում պատասխանելով մասնակիցների ներկայացրած հարցերին։

Խոսելով սեզոնային աշխատանքների մասին ՝ դասընթացավարը մեծ կարևորություն տվեց դրանց ճիշտ և ժամանակին կազմակերպմանը։ Մեծ անդրադարձ եղավ մեղուների վնասատուների և հիվանդությունների դեմ կազմակերպվող  արդյունավետ և անվտանգ պայքարին ու կիրառվող նյութերի ընտրությանը։ 

Վերջում հարցաշարերի միջոցով ստուգվեցին մասնակիցների ստացված գիտելիքները և նրանց կողմից գնահատվեց բավարարվածությունը դասընթացի բովանդակությունից և անցկացման մեթոդիկայից։