«Արմբերրի» ընկերության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, ում աջակցությամբ հնարավոր դարձավ պարարտացնել հողը և պայմաններ ստեղծել ծնեբեկի մշակության համար։
«Ակբա Ֆեդերացիայի օգնությամբ դիմել ենք «Դոկտեռռա» ընկերությանը, որը մեր հողն ուսումնասիրելուց հետո նշել է, թե ինչն է դրանում պակաս. բոլոր բացերը լրացնելուց հետո տնկել ենք ծնեբեկը։ Այնուհետև բույսին անհրաժեշտ միկրոէլեմենտները լրացրել ենք «Դոկտեռռայի» առաջարկած պարարտացման միջոցով։
Ակբա Ֆեդերացիայի հետ տարբեր ծրագրեր ենք իրականացրել, գյուղատնտեսության տարբեր նորարարական փորձեր արել։ Համագործակցել ենք նաև Ակբա բանկի հետ՝ հիմնելով մեր առաջին ջրավազանը։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում էլ ստեղծել ենք մոտ 1.3 հեկտար թունելային ջերմոցներ՝ ստանալով բարձր որակի բերք տարվա բոլոր եղանակներին, ինչպես նաև աշխատակիցներին ապահովել ավելի հարմար աշխատանքային պայմաններով»,- նշել է «Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը:
Այժմ «Արմբերրի» ընկերությունը ներկայանում է միայն տեղական շուկայում, առաջիկայում ընկերությունը նախատեսում է իրականացնել արտահանում օդային ճանապարհով:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։