Eng
clear
ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախաձեռնությամբ իրականացվեց Արմավիր և Տավուշ ԳՓՄՄ-ների խորհուրդների անդամների հանդիպումը

ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախաձեռնությամբ 25/09/23թ-ին տեղի ունեցավ  Արմավիր և Տավուշ ԳՓՄՄ-ների խորհուրդների անդամների հանդիպումը, որի նպատակն էր իրականացնել այցելություններ նորարարական գյուղատնտեսությանը աջակցող տնտեսություններ, ինչպես նաև հնարավորություն տալ երկու մարզերի խորհրդի անդամներին ճանաչելու միմյանց՝ հետագայում ավելի սերտ համագործակցելու համար։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ռեգիոնալ մենեջեր Մուշեղ Հարությունյանը։ Օրվա առաջին կեսին մասնակիցները այցելեցին ՎԻՊԵԿՈ ընկերություն, ծանոթացան ընկերության գործնեությանը, արտադրանքներին և դրանց կիրառմանը գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։

Երկրորդ մասում հանդիպումը շարունակվեց Արագածոտնի մարզում՝ Բյուրական համայնքում գտնվող SUNNY SNAILS խխունջաբուծական ֆերմայում, որտեղ այցելուները մանրամասն ծանոթացան գյուղատնտեսության այս նոր ուղղության  առանձնահատկություններին և դրանց հնարավոր կիրառմանը իրենց տարածաշրջաններում։

Հանդիպման վերջում մասնակիցները քննարկումներ ունեցան ներկայումս իրենց մարզերում առկա գյուղատնտեսության հնարավորությունների, խնդիրների , ԱԿԲԱ Բանկի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի հետ ունեցած համագործակցությունների վերաբերյալ, ինչպես նաև կիսվեցին օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով և տպավորություններով։ Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը հակիրճ ներկայացրեց ԱԿԲԱ Ֆեդերացիայի գործնեության հիմնական ուղղությունները և առաջիկա անելիքները։ Իսկ ռեգիոնալ մենեջեր  Մուշեղ Հարությունյանը ներկայացրեց  բանկային մի քանի նոր պրոդուկտներ, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների շինարարության աջակցության պետական ծրագրերին բանկի մասնակցության մասին։