Eng
clear

Գորիսում արդեն երկրորդ անգամ անցկացվող «ԱգրիՖեսթ» գյուղատնտեսական փառատոնը մեկ հարկի տակ է միավորում Սյունիքի գյուղատնտեսներին, արտադրողներին և նորարարներին՝ ներկայացնելու սեփական արտադրանքը, բարձրաձայնելու մարզի նորարարական գյուղատնտեսության ներուժն ու խոսելու զարգացման հնարավորությունների մասին։

Փառատոնի կազմակերպիչը Impact Hub Syunik-ն է, աջակիցներից մեկը՝ Ակբա Ֆեդերացիան, որը Հայաստանում խթանում է նորարարական գյուղատնտեսությունը, նպաստում գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու բիզնես միջավայրի աշխուժացմանը։

«Այս տարի «ԱգրիՖեսթ» փառատոնը հնարավոր դարձավ մեր լավ գործընկերների` Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության և Ակբա  Ֆեդերացիայի շնորհիվ։ Այս տարի չենք սահմանափակվել միայն գյուղատնտեսությամբ, մեզ  համար ավելի յուրահատուկ է  այս տարվա ֆորումը, որտեղ փորձել ենք  ցույց  տալ  կապը գյուղատնտեսության և ստեղծագործության միջև»,- նշել է  Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ «Մեզ համար մեծ  պատիվ է  այստեղ լինել,  սա  շատ  լավ  հնարավորություն է   Սյունիքի համար և  շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են միջոցառման կայացմանը: Մենք շատ  ուրախ ենք լինելու  ֆերմերների, երիտասարդների, ստեղծարար մարդկանց կողքին և օգնելու համայնքների զարգացամանը։ Եվրոպական միությունը նույնպես ներդրումներ է իրականացանում և համախմբում փորձագիտական ներուժը` նպաստելու  մարզի զարգացմանը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։  

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։