

Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Սյունիքի համագործակցությամբ Գորիսում առաջին անգամ անցկացվել է Ագրիֆեսթ գյուղատնտեսական փառատոնը՝ մեկ հարկի տակ միավորելով տեղացի 40 գյուղատնտեսի, արտադրողի և նորարարի։ Բոլորի նպատակն էր ներկայացնել սեփական արտադրանքը, բարձրաձայնել մարզի նորարարական գյուղատնտեսության ներուժն ու խոսել զարգացման հնարավորությունների մասին։

«Ակբա Ֆեդերացիայի հիմնական գործառույթներից է Հայաստանում նորարարական գյուղատնտեսական մոդելների տարածումը։ Այս տեսակետից շատ ենք կարևորում այսպիսի տոնավաճառների կազմակերպումը, քանի որ սա ոչ միայն վայր է ապրանքներ գնելու, այլև վայր, որտեղ արտադրողները կարող են ծանոթանալ և տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ ստեղծել: Շատ ոգևորիչ է, որ ներկայացված են երիտասարդ ֆերմերային տնտեսություններ, քանի որ մեր հիմնական առաքելությունն ու նպատակը մեր գյուղատնտեսությունը երիտասարդացնելն է»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Ակբա Ֆեդերացիան մեզ բավականին մեծ աջակցություն է ցուցաբերել նորարար գյուղատնտեսության հարցում՝ դառնալով մեր գործընկերն Ագրիֆեսթի կազմակերպման շրջանակում»,- նշել է Իմփաքթ Հաբ Սյունիքի ծրագրերի ղեկավար Ռաիսա Աղաբեկյանը։
Ագրիֆեսթը ստեղծեց նոր գործընկերություններ, կապեր և բացահայտեց մի շարք տեղական բրենդների: Փառատոնը շարունակական է լինելու:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։