Eng
clear

Ինչպե՞ս մշակել բարձրարժեք մշակաբույսեր. Սյունիքի մարզի երիտասարդ ֆերմերները Ակբա Ֆեդերացիայի կազմակերպած սեմինարի ընթացքում ծանոթանում են նորարարական գյուղատնտեսության
գաղտնիքներին։

Սյունիքի Իմփաքթ Հաբում անցկացվող սեմինարին մասնակցում են Ակբա բանկի գործընկեր երիտասարդ ֆերմերները։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը, թե ինչպես փոքր տարածքից ստանալ մեծ եկամուտ, ինչպես նաև հողի հետ աշխատանքի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաներին։ «Մենք շատ ենք կարևորում ֆերմերային տնտեսությունների մտածելակերպի փոփոխությունը, քանի որ այն կարող է արդյունավետության վրա ազդել։ Մեր այս հանդիպումները ոչ միայն դասընթացների կազմակերպման նպատակով են, այլ նաև ֆերմերային տնտեսությունների համար ստեղծվում է կապերի
ձեռքբերման հնարավորություն»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։ «Սյունիքի մարզը նպաստավոր է բարձրարժեք մշակաբույսերի մշակման համար, քանի որ գտնվում է կլիմայական այնպիսի գոտում, որտեղ հնարավոր է մշակել տարբեր մշակաբույսեր։ Այստեղ կարող են զբաղվել և՛ բարձրարժեք բանջարեղենի, և՛ հատապտուղների, և՛ իհարկե տարբեր պտղատեսակների արտադրությամբ։ Այս դասընթացին հավաքված խումբը կոնկրետ Ակբա բանկի շահառուներն են և բավականին մեծ գիտելիքներ ունեն բարձրարժեք մշակաբույսերի մշակման ոլորտում»,- նշել է Կայուն գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանը։

Ակբա Ֆեդերացիան երիտասարդ ֆերմերներին նորարար և իննովացիոն մոտեցումների ներդրմամբ գյուղատնտեսության մասին պատմելու համար դասընթացներ է կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերում։


Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: