Eng
clear
Խոտաբույսերի կիրառման նոր մշակույթ

ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Արմատ ծրագիրը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթաքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև՝ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից, կախված ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքներից: 
 

Արմատ սոցիալական ծրագիր

2017 թվականից ԱԿԲԱ ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ ISSD ՀԿ-ն իրականացնում է «Living herbs» ծրագիրը, որի շրջանակներում, համագործակցելով Երվանդաշատի համայնքապետարանի և տվյալ ու այլ համայնքների գյուղացիական տնտեսությունների հետ, հիմք է դրվում նոր սոցիալական ձեռներեցության զարգացմանը: Ծրագիրը հետագայում վերանվանվել է և այժմ կրում է Արմատ անունը։ Ծրագրի իրականացման ընթացքում, թիմը նաև ստացավ դրամաշնորհ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից։

Արմատը միտված է հաճախորդների կյանքում նոր համային զգացումներ ապահովելուն՝ մատակարարելով թարմ, պիտանելիության երկար ժամկետով, անուշաբույր և Հայաստանում տարածում գտած, ինչպես նաև պահանջարկ ունեցող, բայց քիչ հանդիպող կամ չհանդիպող մշակաբույսեր, ոչ թե կտրած վիճակում, այլ հատուկ ամաններով: Մշակաբույսերը վաճառվում են ծաղկամաններով, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել ապրանքների երկարակեցությունը և թարմությունը 2 շաբաթից մինչև մի քանի ամիս՝ տարին մեկ կամ մի քանի անգամ բերք ստանալու հնարավորությամբ:

Ծրագրի հիմնական շահառուները Հայաստանի գյուղական համայնքների բնակիչներն են (մասնավորապես Արմավիրի մարզի), գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում ներգրաված անհատները, ինչպես նաև կրթական հաստատությունները:

Թիմը հանդիսանում է միջնորդ ֆերմերների և սպառողների միջև․ թիմը կքնել է պայմանագրեր սահմանամերձ գյուղերի ֆերմերների հետ, ում տրամադրում է սերմեր և ամաններ, որոնք ձեռք է բերում տեղական և արտասահմանյան մատակարարներից պահանջված մշակաբույսերն աճեցնելու համար: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում թարմ շունչ հաղորդել գյուղատնտեսությանը և ֆինանսական նոր հոսքեր ապահովել գյուղացիների համար:

Ամաններով մշակաբույսերի վաճառքը հեշտացնում է նաև տեղափոխման գործընթացը: Ի տարբերություն շուկայում առկա այլ ապրանքների, օրինակ կանաչեղենի, «Արմատ» ապրանքատեսականին ֆինանսական տեսանկյունից ավելի մեծ ապահովություն/կայունություն ունի, քանզի կարող է պահվել վաճառակետերում կամ պահեստներում անհամեմատ ավելի երկար:

Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները հիմնականում սեզոնային են, այսինքն աշխատակիցները մեկ տարվա ընթացքում առավելագույնն աշխատում են 8 ամիս և պարապուրդում են տարվա 1/3-ը: Այս փաստը և գյուղատնտեսության ոլորտում ներգրաված աշխատողների շրջանում գործող ցածր աշխատավարձերը գյուղացիներին դնում են շատ բարդ սոցիալական դրության մեջ: Տվյալ նախագծի հիմնական սոցիալական ազդեցությունը Հայաստանի գյուղերի բնակիչների համար ամսական կայուն ֆինանսական հոսքի ապահովումն է, որը կհանգեցնի արտագաղթի նվազմանը և սահմանամերձ գյուղերի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը: