ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Gyoogh ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ֆեդերացիայի մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների: Gyoogh ստարտափն իրականացնում է նոր խաղի նախագծում և իրականացում, խաղը կօգնի գյուղական համայնքներում զբոսաշրջիկներին ինտեգրվել գյուղական կյանքին, ուրախ ժամանց ացկացնել գյուղի բնակիչների հետ: Ինչպես ստանալ աջակցություն գյուղատնտեսական Start Up-երին տեսանյութ:
Gyoogh խաղի մասին
Gyoogh-ը խաղ է, որը նոր էմոցիաներ կպարգևի ակտիվ հանգստի սիրահարներին: Այն ունի երկու հիմնական էություն, առաջինը՝ բուն խաղի էությունն է, երբ հաճախորդն ու գյուղացին խաղում են, ուրախ ժամանակ անցկացնում, ինտեգրում և ինտեգրվում գյուղական կյանքին, երկրորդը՝ թաքնված էությունն է, երբ մարդիկ խաղում են ու լուծում գյուղի մի շարք խնդիրներ՝ սկսած գյուղացու բարոյահոգեբանական վիճակից, վերջացրած առօրյա դարձած փոքրիկ խնդիրներով։ Gyoogh-ի թաքնված խնդիրներից է նաև ստեղծել կապ՝ գյուղաբնակ և քաղաքաբնակ մարդկանց միջև։
Gyoogh-ը խաղում են թիմերով։ Առավոտյան քաղաքից դուրս եկող խումբը հրահանգներ է ստանում կազմակերպիչների կողմից, ստանում է անհրաժեշտ պարագաները, կանոնակարգը, ցուցումներ և գյուղ հասնելուն պես սկսում խաղը։
Մասնակիցներից հավաքվում են անձնական իրերը, բաժանվում են կապի միջոցները և առաջադրանքներ,որոնք նշված են քարտեզի վրա։ Թիմն ինքնուրույն է որոշում ինչպես խաղալ խաղը` յուրաքանչյուր առաջադրանքին առանձին մոտենալ, երկու հոգով, թե ամբողջ թիմով։ Բանալիները ստանալուց հետո թիմը մոտենում է վերջնակետին, որտեղ արկղի մեջ թաքցված է իրենց մրցանակը և բավարար քանակի բանալիների դեպքում արկղը կբացվի։
Եվ որպես վերջաբան՝ ամեն խաղացող կտնկի իր անվանական ծառը տվյալ գյուղում, բոլորով կմասնակցեն տվյալ գյուղի ավանդական ճաշկերույթին, խարույկին, ինչպես նաև երգի ու պարի միջոցառմանը