

25.02.2022թ –ին տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Երևան և ԱԿԲԱ Ֆեդերացիա համատեղ ստարտափ ինկուբատորի 2021-2022 թվականի ավարտական թիմերի եզրափակիչ ներկայացումը և սերտիֆիկատների հանձնումը։ Արարողությանը ներկա էին 7 ստարտափ թիմ (2021-2022 փուլ), ովքեր ներկայացրին մեկ տարվա ընթացքում ստարտափ ինկուբատորի աջակցությամբ իրենց ունեցած ձեռքբերումների, իրականացրած առաջընթացի և զարգացման հեռանկարների մասին։ ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցության ծրագրի շահառուները գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդներ են։ Իմփաքթ Հաբը աշխարհի մեծագույն ցանցերից մեկն, որը կենտրոնացած է հմտությունների և ծրագրերի զարգացման ուղղությամբ։ ԱԿԲԱ Ֆեդերացիա և Իմփաքթ Հաբ Երևանը իրենց համագործակցությունը սկսել են դեռևս 2018 թվականից, որի արդյուքնում աշխատանք է տարվել ընդհանուր թվով 26 գյուղատնտեսական ստարտափների հետ։

