Eng
clear

Երիտասարդ ֆերմերները «Կանաչ» ուսուցման կենտրոնում հնարավորություն ունեն ծանոթանալ բարձրարժեք և մրցունակ գյուղատնտեսական արտադրանք ստեղծելու գաղտնիքներին, թե ինչպես մշակել այնպիսի բույսեր, պտուղ և բանջարեղեն, որ վաճառեն ավելի բարձր արժեքով։ Ակբա Ֆեդերացիան և «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը նման դասընթացներ են կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ Ակբա բանկի հաճախորդ ֆերմերները ուսումնասիրում են նորարար գյուղատնտեսության նրբությունները, որպեսզի կարողանան անգամ փոքր տարածքից ավելի մեծ եկամուտ ստանալ։ Ուսուցման ընթացքում ֆերմերներին ներկայացվում է ամբողջ շղթան՝ հողի նախապատրաստումից ու սածիլների աճեցումից մինչև բերքահավաքային տեխնոլոգիաներ և շուկայահանում։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է նաև մասնագիտական գրականություն՝ ստացած գիտելիքն ամրապնդելու համար։ Ստեղծվում է նաև հարթակ, որտեղ ֆերմերները կարող են հարցեր բարձրացնել, քննարկել և ստանալ պատասխաններ։ «Այս դասընթացները տալիս են մեկ շատ կարևոր առավելություն ևս. դա նեթվորքինգն է, որի շնորհիվ ֆերմերային տնտեսությունները փորձում են միմյանց հետ համագործակցել»,- նշում է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Զարմացած եմ Ակբա Ֆեդերացիայի և ֆերմերների հետ նրանց փոխհարաբերությամբ։ Դա այն էր, ինչը մեզ մոտ պակաս էր։ Կա Ակբա Ֆեդերացիայի նման կառույց, որը կանգնած է ֆերմերների թիկունքին և ֆերմերների խնդիրները կարծես իրենց խնդիրները լինեն։ Դասընթացների ընթացքում մենք ցույց ենք տալիս, որ եթե ֆերմերները նույնիսկ խառը այգիներ կամ փոքր հողատարածքներ ունեն, ապա բարձրարժեք մշակաբույսեր դնելով ու ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործելով՝ նույնիսկ փոքր հողակտորից կարող են եկամուտ ստանալ»,- նշել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող  յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:


Մանրամասն՝ տեսանյութում։