Eng
clear
ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13 Հունվարի, 2025
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։ Ընկերության արտադրանքը պատրաստվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, փեթակներ կան նաև Գեղարքունիքի Մարտունի գյուղում /Ճամբարակի տարածաշրջան/։ AUREA-ն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ֆելոուշիփ ծրագրի մասնակիցներից է. տարբեր դասընթացների մասնակցելու ընթացքում ստեղծվեց ընկերության նոր արտադրանքը՝ ամենօրյա օգտագործման 10 գրամանոց մեղրի տուփերը, որի համար արտադրությունում ավելացավ նոր հոսքագիծ: AUREA-ն, իր գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ, նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ
ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Մեր առաքելությունը. խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը միտված 21-րդ դարին համահունչ բիզնես մոդելների ներդրմանը, նպաստել ինչպես ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ գյուղատնտեսությունը երիտասարդների համար ավելի գրավիչ ոլորտ դարձնելուն:
Մեր տեսլականը. Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում ստեղծել այնպիսի բիզնես-միջավայր, որտեղ գյուղի բնակիչը կտեսնի իր ապագան:

Ներբեռնեք KORIZ Հավելվածը iOS-ի և Android-ի համար