Eng
clear
Ոչ ավանդական բույսերի աճեցում ջերմոցում

ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում «Գրին Դրիմն» Start Up-ը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ֆեդերացիայի մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:  «Գրին Դրիմն» Start Up-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ ավելի կոնկրետ ջերմոցում մշակում են ոչ ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր։

«Գրին Դրիմն» Start Up-ի մասին

Գործունեությունը սկսել են 2 ընկերով, 2018 թվականին: Լինելով քաղաքաբնակ որոշել են օգտագործել առկա հնարավոր ռեսուրսները և տնտեսությունը հիմնել Երևանի քաղաքի Սեբաստիա համայնքի տարածքում, վերակառուցելով դեռ սովետական միության ժամանակ կառուցված և 2000 ականներին անգործության մատնված ջերմոցը։  Դեմ լինելով քիմիկատների կիրառմանը գյուղատնտեսության մեջ և լինելով օրգանական գյուղատնտեսության ջատագով, աշխատանքներն իրականացնում են բացառապես օրգանական պարարտանյութերի և պայքարի միջոցների կիրառմամբ։  Տնտեսությունը հիմնելով Երևանում, ակամայից սկիզբ է դրվել այսպես կոչված "urban farming"-ի կամ քաղաքային գյուղատնտեսության մոտեցմանը, որով նաև ցանկանում են վարակել քաղաքում բնակվող և գյուղատնտեսությամբ հետաքրքրվող երիտասարդներին։ 

2018 թվականի դեկտեմբերից համագործակցում են ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփակտ Հաբի հետ, այս ընթացքում ադրեն իսկ հասցրել են նաև ձեռք բերել մի շարք ծանոթություններ, ոլորտում գործող կարևոր դերակատարների հետ։

Արդեն 2019 թվականի հունվարի 14-ին Start Up-ը պաշտոնապես գրանցվել է  որպես ՍՊԸ, և  Իմփակտ Հաբի օգնությամբ մշակվել է նաև ընկերության լոգոն։ 

Ներկայումս ջերմոցում մշակում են ելակ, մեղրախոտ(stevia), ոչ ավանդական կանաչիների տեսակներ (ռուկոլա, կանաչ ռեհան), ինչպես նաև մեծ աղմուկ հանած պավլովնիա ծառի սածիլներ։ Վերջինս ձեռք են բերել սերմերի տեսքով և ջերմոցային պայմաններով ստացել սածիլներ։ Ուսումնասիրելով միջազգային փորձը հանգել այն մտքին, որ որակյալ տնկիներ կարելի է ստանալ հենց այս ճանապարհով։

Գործունեության հետագա զարգացման երկու հիմնական ուղղությունները․

1․Օրգանական Սննդի մատակարարման հարթակի ստեղծում՝ միավորելով ուժերը օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող այլ տնտեսությունների հետ։

2․Պավլովնիա ծառի տնկարանի հիմնում, ծառատեսակի տարածում, որպես բնապահպանական մի շարքի խնդիրների, այդ թվում սողանքների, անտառահատումների կանխարգելման և եկամտի ստացման այլընտրանքային լուծում։

Գործունեության նպատակն է՝ ստեղծել կայուն գյուղատնտեսության մոդել և դրանով օրինակ ծառայել գյուղատնտեսությամբ զբացվել ցանկացող երիտասարդներին։