Eng
clear
ՀՀ համայնքներում փորձարարական տնտեսությունների ձևավորում

Առաջնորդվելով այն գաղափարով, որ Գյուղատնտեսության մեջ հաջողության հասնելու համար պահանջվում է հսկայական աշխատանք, նվիրվածություն և իհարկե նորարական մոտեցում՝ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ 2017թ. օգօստոս ամսից սկսել է համագործակցությունը «Արմբերրի» ՓԲԸ-ի հետ: Ծրագրի նպատակն է Գյուղատնտեսությամբ զբաղվող Բանկի հաճախորդների համար կազմակերպել այցելություններ և տեղում ծանոթացնել նորակական մոտեցումներին: Արդյունքում ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ 2017թ ընթացքում հնարավորություն ունեցավ կազամկերպել Բանկի Գյուղացիական միավորման անդամների համար շուրջ 13 այցելություններ, որոնց մասնակցել են ընդհանուր 170 գյուղատնտեսներ: Այցելությունները շարունակական են լինելու նաև 2018թ. ի ընթացքում:  

Փորձարարական տնտեսությունում կիրառվում են ինտենսիվ գյուղատնտեսության նոր մոտեցումներ: Առկա է կաթիլային ոռոգման համակարգ, ջրամբար, որտեղ հավաքվում են անձրևաջրեր, տեղադրված է ջրաչափ, կիրառվում են բերքի աճեցման նոր մոտեցումներ, հողատարածքը գտնվում է օրգանական սերտիֆիկացման գործաընթացում և մշակաբույսերը աճեցվում են բացառապես Եվրոպական չափանիշներին համապատասխան:

 ԱԿԲԱ Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ փորձարարական տնտեսությունում

  • տեղադրվել են հակակարկտային ցանցեր նոր մոտեցումով,  
  • համագործակցության շրջանակներում առաջին անգամ Հայաստանում փորձարկվեց KIRPY ունիվերսալ տրակտորը առաջին անգամ փորձարկվել է Արմբերրի այգիներում: KIRPY ունիվերսալ տրակտորի տեխնիկան հնարավորության միջոցով, հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը, 
  • Հողի փխրեցումից հետո իրականացվել է Սագախոտի ցանքի աշխատանքներ 1 հա տարածքում: