Eng
clear

Շնորհակալություն ենք հայտնում դրամաշնորհի բոլոր մասնակիցներին: Անչափ բազմազան, հետաքրքիր ու գործուն ծրագրեր էին դիմել մեզ, ինչը բավականին դժվար էր դարձնում գնահատող կոմիտեյի աշխատանքը:

Կոմիտեն, որը կազմվել է NABU -ի և ACBA Federation-ի ներկայացուցիչներից, սահմանել և գնահատել է հետևյալ չափորոշիչներով՝

  1. Ծրագրի նպատակահարմարություն
  2. Օրիգինալություն, կրեատիվություն
  3. Ծրագրի կայուն զարգացման պոտենցիալ
  4. Ծրագրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
  5. Ազդեցությունը համայնքի զարգացման վրա
  6. Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսլականը
  7. Տեղանքի նկարագրություն
  8. Ծրագրի անհուսալիություն և ռիսկեր

Երկրորդ փուլ չանցած ծրագրերի դիմորդներին կոչ ենք անում չվահտվել. մեկ անգամ չհաղթելը դեռ չի նշանակում, որ Ձեզ ծրագիրը թերի է կամ անհաջող:

Շնորհավորում ենք այս փուլը հաղթահարած մասնակիցներին, սակայն հիշեցնենք, որ երկրորդ փուլի ընթացքում կկապնվենք Ձեզ հետ, ինչից հետո կընտրվեն միջին և փոքր դրամաշնորհների 4-ական հաղթող ծրագրերը: 

Մենք երաշխավորում ենք գնահատման և ծրագրերի ընտրության անկողմնակիությունը: