Eng
clear

Առաքելությունը. խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը միտված 21-րդ դարին համահունչ բիզնես մոդելների ներդրմանը, նպաստել ինչպես ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ գյուղատնտեսությունը երիտասարդների համար ավելի գրավիչ ոլորտ դարձնելուն:
Տեսլականը. Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում ստեղծել այնպիսի բիզնես-միջավայր, որտեղ գյուղի բնակիչը կտեսնի իր ապագան:

«ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ամենախոշոր բաժնետերը, որի մասնակցության չափը Բանկի կապիտալում կազմում է 72%:
Գործունեության տեսակով հանդիսանում է շահույթ ստանալու նպատակով ստեղծված առևտրային կազմակերպություն: ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ն հիմնադրվել է 06/05/2017թ.-ին, Բանկի նախկին բաժնետերեր հանդիսացող՝ 10 ԳՓՄՄ-ների կողմից, որոնք էլ ներկայումս հանդիսանում են ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի բաժնետերերը: ԳՓՄՄ-ները (Գյուղացիական Փոխօգնության Մարզային Միավորում) ՀՀ 10 մարզերում գործող հասարակական կազմակերպություններ են, որոնք ստեղծվել են մարզերում գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով: 10 ԳՓՄՄ-ները միասին ունեն շուրջ 77,500 անդամներ:
ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի ստեղծման գաղափարը վերցվել է ֆրանսիական ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ խմբի փորձից, որտեղ Ֆրանսիայի 39 համայնքները ներկայացնող ռեգիոնալ բանկերը (ինչպես մեր մոտ ԳՓՄՄ-ներն են) ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում իրենց մասնակցությունն ապահովելու համար ստեղծել են 1 կենտրոնացված մարմին: