
Բարի Գալուստ
«ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Մեր առաքելությունը. խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը միտված 21-րդ դարին համահունչ բիզնես մոդելների ներդրմանը, նպաստել ինչպես ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ գյուղատնտեսությունը երիտասարդների համար ավելի գրավիչ ոլորտ դարձնելուն:
Մեր տեսլականը. Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում ստեղծել այնպիսի բիզնես-միջավայր, որտեղ գյուղի բնակիչը կտեսնի իր ապագան:

ՆՊԱՏԱԿՆԵՐ
ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի գործունեության հիմնական նպատակն է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում ունեցած մասնակցության շնորհիվ նպաստել.
- ՀՀ ողջ տարածքում գյուղատնտեսության զարգացմանը,
- ՀՀ համայնքների զարգացմանը, գյուղացիական միջավայրի և համայնքների բարգավաճմանը,
- ՀՀ գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքերում բիզնես միջավայրի աշխուժացմանը,
- նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ն ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ գյուղատնտեսության զարգացման ոլորտում և այդ նպատակով համագործակցություն է իրականացնում արդյունավետ և հեռանկարային ծրագրեր ունեցող անձանց հետ:

ԾՐԱԳՐԵՐ